«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այսօր որեւէ գնահատականով հանդես չի գալու ընտրությունների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Երբ կամփոփվի ընտրությունների ամբողջ արդյունքը, կունենանք ամբողջական պատկերը, քաղաքական խորհրդում կքննարկվի, եւ հանդես կգանք հայտարարությամբ, որը միանշանակ այսօր չի լինի»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է նոր խորհրդարանում հնարավոր նոր կոալցիաներ կազմելուն, Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, այսօր նման հարցեր չեն քննարկվելու:
Նշենք, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրողների քվեների 100 տոկոսը, որոնց արդյունքում Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն անցնում է Ազգային Ժողով:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 44,05% (589784)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 30,20% (404105)
Հայ հեղափոխական դաշնակցություն – 5,73% (75493)
«Օրինաց երկիր» կուսակցություն - 5,49% (72443)
Հայ ազգային կոնգրես – 7,1% (93537)
«Ժառանգություն» կուսակցություն - 5,79% (76377)
Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 1,06% (14186)




























