Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընդդիմությունը կարող է հրաժարվել նոր խորհրդարանում իր մանդատներից: Այս մասին, այսօր` մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների, ՀԱԿ-ն ստացել է 7,1 տոկոս ձայն, «Ժառանգությունը»` 5,79, իսկ ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն: Մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմությունից ոչ ոք չի անցել:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ով ստացել է 30,2 տոկոս ձայն, ապա ըստ փորձագետի, այս ուժը կարող է ժամանակավոր դաշինք կազմել ընդդիմության հետ` դժգոհ լինելով ընտրություններից, սակայն հետո ԲՀԿ-ն կարող է նորից միանալ ՀՀԿ-ին:

Հիշեցնենք, որ ԿԸՀ տվյալներով, ՀՀԿ-ն համամասնական ընտրակարգով ստացել է 44,05 տոկոս ձայն, իսկ մեծամասնական ընտրակարգով 41 ընտրատարածքներից 30-ում եւս ՀՀԿ-ն է հաղթել: ԲՀԿ-ի թեկնածուները հաղթել են 8 ընտրատարածքներում:

Հիշեցնենք, որ իշխող կոալիցիայի մաս էին կազմում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Վերջինս ստացել է 5,49 տոկոս ձայն: