Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրը Մոսկվայում ձերբակալվել է մոտ 120 մարդ, հայտնել են Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունից: Ձերբակալվածների մեջ է նաեւ ընդդիմության առաջնորդներից Բորիս Նեմցովը:
Ձերբակալվածներին տեղափոխել են մեկուսարան, ոստիկանությունը խոստացել է, որ բացատրական աշխատանքից հետո բոլորին բաց կթողնեն:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ոստիկանները զանգվածային ձերբակալություններ են իրականացրել Տվերսկոյ պողոտայում:
Ձերբակալվածների մեջ են «Ժան-Ժակ» բիստրոյի եւ «Ջոն Դոնն» գարեջրատան այցելուները: Հայտնի է, որ ձերբակալվել է պոետ Լեւ Ռուբինշտեյնը:
Ականատեսների վկայությամբ, ձերբակալվել են նաեւ իշխանամետ ակտիվիստներ, որոնք ուղեկցում էին ընդիմադիրներին եւ կարգախոսներով փորձում խլացնել նրանց կոչերը:




























