Հայաստանի ընտրությունները մրցակցային են եւ մեծ մասամբ խաղաղ, թեեւ այն թերությունների, որոնք խարխրլել են գործընթացի նկատմամբ վստահությունը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ԽՎ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԽԽՎ-ի եւ Եվրախորհրդարանի դիտորդների համատեղ հայտարարության մեջ, որը վերաբերում է Հայաստանում խորհրդարանական ընտրություններին: Փաստաթուղթը նախնական գնահատական է տալիս այդ ընտրություններին, որում ասվում է.
«Կիրակնօրյա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում հատկանշվել են ակտիվ եւ մեծ մասամբ խաղաղ քարոզարշավի դրսեւորմամբ եւ հիմնականում լրատվամիջոցների հավասարակշռված լուսաբանմամբ, սակայն քվերակողների վրա գործադրված ճնշումը, ինչպես նաեւ բողոքների քննարկման անկատար գործընթացը ստեղծել են անհավասար մրցակցային դաշտ, ասել են միջազգային դիտորդները երկուշաբթի օրը:
Դիտորդներն արձանագրել են քարոզարշավի մի միջավայր, որտեղ հանրահավաքծների եւ խոսքի ազատությունները հիմնականում հարգվել են, եւ թեկնածուները շատ դեպքերում ազատ քարոզելու հնարավորություն են ունեցել: Այնուամենայնիվ, քաղաքական կուսակցությունների եւ հասարակության մեծ մասի կողմից գործընթացի ամբողջականության նկատմամբ թերահավատությունը մեծ մտահոգությունների տեղիք է տալիս:
Ընտրություններն անցկացվել են նոր «Ընտրական օրենսգրքով», որն ապահովում էր ժողովրդավարական ընտրություններ իրականացնելու համար կայուն իրավական հիմք, սակայն շահագրգիռ մարմինները չեն իրականացրել նոր օրենքի կարեւոր կողմերը, եւ այն եղանակը, որով քննվել են ներկայացված բողոքները, խարխլել են արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի հիմքերը:
«Հայաստանն արժանի է գնահատվելու ընտրական ոլորտում իր բարեփոխումների, ինչպես նաեւ խաղաղ քարոզարշավ իրականացնելու համար, սակայն այս մրցավազքում շահագրիգիռ որոշ կողմեր շատ հաճախ ձախողել են օրենքի համապատասխանելու գործելաոճը, մինչդեռ ընտրական հանձնաժողովները շատ հաճախ չեն կիրառել օրենքները»,- ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Խավիրե դե Դոննեան: «Արդյունքում այն միջազգային պարտավորությունները, որոնք Հայաստանը ազատորեն ստանձնել է, ոչ միշտ են հարգվել»:
Թեկնածուների գրանցման գործընթացն, ընդհանուր առմամբ, ամբողջական էր: Թեեւ ընտրողների գրանցման ընթացակարգերին առնչվող բարելավված օրենսդրությանը, ըստ դիտորդների, ընտրացուցակների հնարավոր չարաշահումն ընտրակեղծքիների համար ավելացրել են գործընթացի նկատմամբ թերահավատություն:
«60 տոկոսից ավել բարձր մասնակցությունը, տարբեր տարիքային խմբերին պատկանող քվեարկողների ներգրավումը, ինչպես նաեւ երիտասարդների եւ տարեցների` ընտրական գործընթացների հստակ ընկալումը, տպավորիչ է, այնուամենայնիվ, քվեարկության ամբողջ օրվա ընթացքում ընտրատեղամասերի կառավարման, քվեարկողների շարժի եւ քվեների տեղավորման ուղղությամբ որոշ քաղաքական կուսակցությունների լայնածավալ միջամտությունների վերաբերյալ հաղորդումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս»,- ասում է Եվրախորհրդի խորհրրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Վինթերբորնի Բարոնուհի Նիքոլսոնը: «Իշխանությունները պետք է հասցեագրեն այս անընդունելի վարքագիծը նախքան հաջորդ տարի անցկացվող նախագահական ընտրությունները»:
«Ես սրանից ավելի չեմ կարող շեշտել, թե որքան կարեւոր է տեսնել այս ընտրությունները եւ մեր նախնական եզրակացություններն ավելի լայն համատեքստում` դիտարկելով այն որպես գործընթացի սկիզբ, այլ ոչ թե վերջ»,- ասում է Կշիշտով Լիսեկը, Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավարը:
«Այսօր ներկայացվող նախնական մեր եզրակացությունները եւ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի վերջնական առաջարկությունները հրապարակվելու ժամանակից ի վեր պետք է ընկալվեն որպես նպատակ գալիս նախագահական ընտրություններում իրականացնելու համար»:
Քվերակության օրը հիմնականում անցկացվել են հանգիստ եւ խաղաղ պայմաններում, բայց աչքի է ընկել կազմակերպչական խնդիրներով եւ գործընթացին հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից անտեղի միջամտությամբ:
«Ընտրարշավը բաց էր եւ ապահովում էր հիմնարար ազատությունները, եւ լրատվամիջոցները իրականացրել են պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածի լայնածավալ, եւ հավասարակշռված լուսաբանում»,- ասում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ընտրություններին դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան:
«Ցավոք սրտի, ընտրացուցակների ճշգրտության եւ ընտրական օրենսգրքի անհավասար մրցակցային դաշտ ստեղծող խախտումների վերաբերյալ մտահոգույթուններըւ ստվեր են գցել այս ամենի վրա»,- ասել է նա:




























