Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 2 524 960 ընտրողներից 1 574 430-ը: Այս մասին, այսօր` մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ըստ նրա, Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաերթիկների թիվը եղել է 2 594 000, ՏԸՀ-ներում մարված ընդհանուր քվեաթերթիկների թիվը՝ 1 10546, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 53 812:

Ընտրողների հիմնական ցուցակների ընդհանուր թիվը՝ 2 500 400 է, քվերակության օրն ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝ 2478:

Ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը՝ 16 562 է, հաշվառում չունեցող ընտողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը՝ 2260, ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը՝ 1474:

Ստացիոնար բուժհաստատությունների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը՝ 1782 է, զերբակալված անձանց պահելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը՝ 4, Էլեկտրոնային քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը՝ 238:

Տ. Մուկուչյանի փոխանցմամբ, կուսակցության եւ կուսակցությունների դաշինքներին տրված քվեները եղել են այսպիսին.

ԲՀԿ՝ 484 686

«Ժառանգություն»՝ 87 100

ՀԱԿ՝ 106 912

ՀՅԴ՝ 86 302

ՀԴԿ՝ 5634

ՀԿԿ՝ 15 933

ՀՀԿ՝ 663 240

ՄՀԿ՝ 3081

ՕԵԿ՝ 82 690

Քվետուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը՝ 1 558 752 է եղել, անճշտությունների գումարային չափը՝ 3627:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի