Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են Հայաստանի Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը:
Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել են 8 կուսակցություններ եւ մեկ դաշինք:
Նշենք, որ բոլոր 1982 ընտրատեղամասերի ձայների նախնական հաշվարկներով Հայաստանի հանրապետական կուսակցությունն ստացել է 44,05% (663 066 ձայն), «Բարգավաճ Հայաստանը»` 30,20% (454 684 ձայն), Հայ ազգային կոնգրեսը 7,10% (106 910 ձայն), «Ժառանգությունը»` 5,79% (87 095 ձայն), ՀՅԴ-ն` 5,73% (86 296 ձայն), «Օրինաց երկիրը»` 5,49% (82 690 ձայն), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 1,06% (15 933 ձայն), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը` 0,37% (5633 ձայն), «Միավորված հայերը»` 0,20% (3080 ձայն):
Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է 5%-ից ավելի հավաքել, իսկ դաշինքներին` 7%-ից: Այդկերպ, Հայաստանի խորհրդարան կմտնեն 5 կուսակցություններ եւ մեկ քաղաքական դաշինք:




























