Գեղարքունիքի մարզում, այսօր` մայիսի 7-ին, ժամը 10.10-ին Գագարին գյուղի մոտակայքում` գազալցակայանում պայթել է ավտոմեքենայի գազի բալոնը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Սեւան-Լճաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում` «Բաղդար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում լիցքավորելիս պայթել է Խ. Հովհաննիսյանին պատկանող «Գազ-3110» մակնիշի 11 UL 834 համարանիշով ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետեւանքով լիցքավորման կետի աշխատակից` 33-ամյա Կ. Սարգսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սեւանի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի վնասվածքաբանության օրթոպեդիայի գիտական կենտրոն:


























