«Յունիբանկի» նորաբաց «Մաշտոց» մասնաճյուղը 2012թ.-ի մայիսի 7-ից սկսել է հաճախորդների սպասարկումը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Մասնաճյուղը գտնվում է ք.Երեւան, Մաշտոցի պող 22/2 հասցեում: Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 10:00-ից մինչեւ 17:00:
«Մաշտոց» մասնաճյուղն իրականացնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում: Գրավիչ պայմաններով տրամադրվող ծառայությունների լայն տեսականին եւ մասնաճյուղի ժամանակակից ձեւավորումը հաճախորդների համար կապահովեն հարմարավետ եւ որակյալ սպասարկում:
Մասնաճյուղային ցանցի ընդլայնվածությամբ «Յունիբանկը» զբաղեցնում է ՀՀ բանկային համակարգի առաջատար դիրքերից մեկը: Այսօր բանկն ունի 41 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում:



























