Գևորգ Խամոյանը մայիսի 22–ից մեկ ամիս ժամկետով կալանավորվել է, , ներկայումս միջնորդություն է ներկայացվել՝ կալանավորման ժամկետը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ, այսօր կքննարկվի դատարանում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 22–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գևորգ Խամոյանի փաստաբանը՝ անդրադառնալով քրեական վարույթին, որով «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր  Խամոյանը մեղադրվում է  այլ անձանց հետ ընտրական շրջանում ընտրողներին կովեր, հավեր և այլ կենդանիներ նվիրելու մեջ՝ խախտելով բարեգործության արգելքը։

«Ոչ մի կերպ չենք ընդունում տվել մեղադրանքը, Գևորգ Խամոյանը որևէ կուսակցության անդամ չի հանդիսացել, որևէ կուսակցության անունից բարեգործություն չի իրականացնել։ Այդ բարեգործությունը իրականացվում է դեռևս 2020 թվականից, պատերազմի ժամանակներից օգնություն է տրամադրվել ինչպես պաշտպանության նախարարությանը, արցախցիներին, Արցախի Հանրապետությանը, իսկ 2023 թվականից հետո արդեն բարեգործությունը շարունակվել է, օգնություն տրամադրվել է «Հայեր միացեք» խմբի կողմից, որը բացառապես բարեգործական ֆունկցիաներ է իրականանցնում։

Այդ խումբը բացառապես ապաքաղաքական խումբ է, որի մեջ կան տարբեր քաղաքական հայացքներով, ինչպես նաև անկուսակցական անձինք։ Այդ ամենը բերել կապել ինչ-որ քաղաքական ուժի հետ կամ ընտրությունների հետ, աբսուրդի ժանրից է։

Ինձ թվում է, որ  դատավորն արդան  որոշում կկայացնի։ Մենք բոլոր փաստերը բերել ենք, կներկայացնենք դատարանում, այս ողջ ընթացքում աշխատել ենք, փաստերը հավաքել ենք, սպասենք դատարանի որոշմանը»,–ասաց նա։

Նշենք, որ «Միացեք հայեր» նախաձեռնությունը բարերար Ալեքսանդր Սարկիսյանի գլխավորությամբ աջակցություն է ցուցաբերել ոչ միայն առանձին ընտանիքների, այլև պետական և հանրային նշանակության կառույցների։ Նախաձեռնության միջոցով տարբեր ժամանակահատվածներում օգնություն է տրամադրվել Հայաստանի բանակին, զինված ուժերի ստորաբաժանումներին, պատերազմից տուժած ընտանիքներին, զոհված և վիրավորված զինծառայողների հարազատներին, ինչպես նաև բազմաթիվ սոցիալական ծրագրերի։

2023 թվականից նախաձեռնությունը սկսել է նոր ծրագիր՝ աջակցելով Արցախից բռնի տեղահանված գյուղաբնակ ընտանիքներին։ Վերջիններիս տրամադրվել են կովեր, ոչխարներ, խոզեր, հավեր և այլ տնտեսավարելու միջոցներ:

Ծրագրի իրականացումը համակարգել է հենց Գևորգ Խամոյանը, որը նաև պարբերաբար տեսանյութերով հաշվետվություններ է ներկայացրել բարերարներին՝ ցույց տալով տրամադրված օգնությունն ու շահառուներին։