Գարեգին Բ Կաթողիկոսն այսօր` մայիսի 7-ին, մեկնել է Արցախի հանրապետություն` մասնակցելու Շուշիի ազատագրման 20-ամյակին եւ Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներին:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ նրա շքախմբի մեջ են ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եւ գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:




























