Ռուսաստանի կառավարությունը վայր է դրել իր լիազորությունները նորընտիր նախագահի առաջ: ՌԴ վարչապետի պաշտոնակատար Վիկտոր Զուբկովը համապատասխան փաստաթուղ է ստորագրել, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Վլադիմիր Պուտինն այսօր ստանձնել է նախագահի պարտականությունները: Ըստ ՌԴ օրենսդրության, նոր նախագահի երդմնակալության արարողությունից հետո կառավարությունն ավտոմատ կերպով հրաժարական է տալիս: Սպասվում է, որ այսօր` մայիսի 7-ին, Պուտինը հրամանագիր կստորագրի, որով կառավարության նախկին անդամներին կհանձնարարի կատարել իրենց պարտականությունները, մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, հաղորդում է РБК-ն:
Զուբկովը վարչապետի պաշտոնակատար է նշանակվել այսօր: Նման որոշում էր կայացրել Վլադիմիր Պուտինը, ով նախքան երդմնակալության արարողությունը գլխավորում էր կառավարությունը:
Նոր վարչապետի թեկնածությունը երկրի խորհրդարանը կքննարկի մայիսի 8-ին` Պետդումայի արտահերթ նիստում:
Պուտինն արդեն որպես նախագահ վարչապետի թեկնածու է առաջարկել Դմիտրի Մեդվեդեւին:




























