Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 15-ին, Ելիսեյան պալատում:
Երդմնակալության ամսաթիվը համաձայնեցվել է Օլանդի եւ Սարկոզիի ներկայացուցիչների բանակցությունների ընթացքում, նշում է BBC-ն:
Վաղը` մայիսի 8-ին, Սարկոզին եւ Օլանդը միասին կմասնակցեն Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի օրվան նվիրված տոնակատարությանը (Եվրոպայում այդ տոնը նշում են մայիսի 8-ին):
Միաժամանակ նորընտիր նախագահն արդեն խոստացել է վերանայել Ֆինանսական կայունության Եվրոպական պակտին Ֆրանսիայի մասնակցության պայմանները եւ փոխել կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Նաեւ սպասվում է, որ Օլանդը կհայտարարի մինչեւ տարվա վերջ Աֆղանստանից ֆրանսիացի զինվորականների դուրս բերելու մասին:



























