Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցելու համար։ Դրա մասին հայտնել են ՌԴ ԱԽ աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Շոյգուն երեքշաբթի Նյու Դելիում կմասնակցի նիստին, որտեղ նախատեսվում է քննարկել ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների միջև համակարգման ուժեղացումը միջազգային հարաբերությունների բազմակենտրոն համակարգի ձևավորման պայմաններում, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր։
Բացի դրանից, նա նախատեսում է մի շարք երկկողմ հանդիպումներ ունենալ միավորման առաջատար երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։




























