Վաղ առավոտյան իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ իրավապահները Իշխան Սաղաթելյանի տուևն են մտել ժամը 8.30–ի սահմաններում։ Նրա խոսքով, իրեն և փաստաբան Սերգեյ Հարությունյանին թույլ չեն տալիս մտնել ներս։
Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակում են իրավապահները գործողություններ իրականացնում։





























