2011թ. իսլամիստների կողմից աշխարհում 2032 ահաբեկչություն է իրագործվել, որոնց արդյունքում 9043 մարդ զոհվել, եւս 16 819-ը տուժել են: Նման տվյալներ է բերում TheReligionofPeace.com կայքը:
Վիճակագրության տվյալներով` 2011թ. ահաբեկչության ամենաշատ զոհեր գրանցվել են Իրաքում` 471 մարդ: Երկրորդ տեղում Պակիստանն է` 465 մարդ, եռյակը եզրափակում է Աֆղանստանը` 266 զոհ:
Նրանց նվազման կարգով հաջորդում են Թաիլանդը (186 մարդ), Նիգերիան (172 մարդ), Սոմալին (81 մարդ), Եմենը (65 մարդ), Հնդկաստանը (51 մարդ):
Վիճակագրությունը ներառում է բացառապես մահմեդականների գործած ահաբեկչությունները:




























