Պակիստանում ողբերգական պատահար է տեղի ունեցել. մայիսի 7-ին դասերի ժամանակ երեխաների եւ ուսուցիչների գլխին փլվել է դպրոցի տանիքը: Տեղական լրատվամիջոցները հայտնում են 7 զոհված երեխաների եւ 15 վիրավորների մասին:  Վնասվածք է ստացել նաեւ երկու ուսուցիչ:

Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Շաքարգարխ քաղաքի մասնավոր դպրոցներից մեկում:

Դասարանում գտնվել են շուրջ 40 երեխաներ` 8-10 տարեկան: Փլուզման վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում:

Տանիքի անկման պատճառ փրկարարները համարում են խարխուլ լինելը, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:

Տուժած երեխաների ծնողները քրեական պատիժ են պահանջում դպրոցի ղեկավարության համար, որոնք չեն նորոգել տանիքը` չնայած աշակերտներից վերցվող բարձր վճարին: