ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար բարոնեսա Էմմա Նիքոլսոնը տպավորված է Հայաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թվով: Այս մասին, այսօր` մայիսի 7-ին, նա հայտարարել է մամուլի ասուլիսում:
Միաժամանակ, նրա խոսքով, որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ոչ կառուցողական դեր են խաղացել, քանի որ իրենց վրա են վերցրել հանձնաժողովի անդամի լիազորություններր: Որոշ դեպքերում դա խափանել է ընտրական հանձնաժողովների նորմալ աշխատանքը:
Դիտորդի ներկայացմամբ, այդ հարցին երկրի իշխանությունները պետք է խստորեն արձագանքեն, քանի որ խոսքը կուսակցության ներկայացուցիչների մասին է: «Հաջորդ տարի Հայաստանում նախագահական ընտրություններ են կայանալու եւ ցանկալի կլիներ, որպեսզի իշխանությունները վճռականորեն լուծած լինեին այս խնդիրը»,-ասել է նա, հավելելով, որ թեեւ Ընտրական օրենսգիրքը բարելավվել է, սակայն խնդիրը դրա ճիշտ կիրառումն է:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























