Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 7-ին, Ստեփանակերտի «Պարկ Հոթել Արցախ» հյուրանոցում մասնակցել է Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդեսին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը կարեւորել է մայիսյան Մեծ եռատոնին նվիրված աշխատությունների եւ կոթողների ստեղծումը՝ այն համարելով հայրենասիրական դաստիարակության կարեւոր բաղադրամասերից մեկը:




























