Եվրախորհրդարանը հավատարիմ է մնում Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու ձգտմանն, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը: Այս մասին, այսօր` մայիսի 7-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Կրժիսլավ Լիշեկը:
Եվրախորհրդարանի ներկայացուցիչը նշել է ազատ եւ մրցակցային ընտրությունների անցկացման կարեւորությունը, որն ուղղված է բազմակարծության, ազատ խոսքի, լրատվամիջոցներին հասանելիության զարգացմանը:
Նրա խոսքով, Եվրահանձնաժողովն, ընդհանուր առմամբ, համաձայն է ընտրությունների գործընթացի վերաբերյալ դիտորդների նախնական եզարակացություն պարունակող հայտարարությանը: Լիշեկի ներկայացմամբ, առաջընթացը վերաբերում է առաջին հերթին ակտիվ քարոզարշավի ընթացքին: Նրա խոսքով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացություններն ու ամփոփիչ առաջարկությունները, որոնք կհրապարակվեն 2 ամիս անց, անհրաժեշտ է ընդունել որպես նպատակ, որին պետք է ձգտել առաջիկա նախագահական ընտրություններում: «Վստահ եղեք, որ Եվրախորհրդարանը պատրաստ է այդ գործընթացում աջակցել Հայաստանին»,-ասել է նա:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























