Հայաստանի Լոռիի մարզի Գյուլագարակ գյուղում նախատեսվում է կառուցել քոթեջային տիպի տնակներ եւ բնակչության հանգստի կազմակերպման այլ օբյեկտներ: Հողամասերը գտնվում են Գյուլագարակ գյուղի հյուսիս արեւմտյան մասում` Հեքիաթ եւ Սոճուտ կոչվող հանգստի գոտիներին  հարող տարածքում, ապահովված է առանձին մուտքի եւ ելքի ճանապարհով:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից կառավարությանը ներկայացրած տեղեկանքի համաձայն` գյուղում կստեղծվի 15-20 նոր աշխատատեղ, գյուղացիներն իրենց արտադրանքի համար կունենան իրացման շուկաներ:

Կառավարության մայիսի 20-ի նիստում կքննարկվի այդ գյուղի հողատարածքների մի մասը` 0.226 հա-ի չափով, գյուղատնտեսական նշանակության կատեգորիայից հատուկ նշանակության հողերի կատեգորիայի փոխելու հարցը: