Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ազատ էին, որտեղ հիմնարար ազատությունները պահպանվել են: Այս մասին, այսօր` մայիսի 7-ին, Երեւանում կայացած ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեքերինսկան:
Նրա խոսքով, լրատվամիջոցներն ընտրական գործընթացը լուսաբանել են լայնորեն եւ լավ: Ցավոք, ընտրարշավի վրա ստվեր գցեց ընտրացուցակների նկատմամբ վստահության պակասը եւ ընտրական հանձնաժողովների խախտումները, որոնք անհավասար պայմաններ էին ստեղծում: Ուսուցիչների ներգրավումն ընտրարշավում, քաղաքացիներին նկերներ բաժանելը` հետին քաղաքական նպատակներով, ինչպես նաեւ ճնշումներն ընտրողների վրա, այս բոլորը հակասում է 1990-ին ընդունված Կոպենհագենյան փաստաթղթի 7.7 կետին:
Ու թեեւ ընտրացուցակները հասանելի էին մինչեւ քվեարկության օրը, սակայն դրանցում անճշտությունների վրա ազդել է տարբեր պետական կառույցների միջեւ տեղեկատվության փոխանակման բացակայությունը:
«Մենք Հայաստանում գոհունակությամբ դիտարկեցինք հիմնականում հանդարտ եւ խաղաղ քվեարկության ընթացքը: Այդուհանդերձ, որոշ ընտրատեղամասերում նկատվել են ընտրական գործընթացին միջամտելու փորձեր, հիմնականում վստահված անձանց կողմից, նաեւ կոկիտ ընտրախախտումների, մասնավորապես ընտրողներին վախեցնելու փորձեր: Ընտրական գործընթացն ակտիվորեն լուսաբանվել է լրատվամիջոցներում: Մենք հույս ունենք, որ հավասարակշռված լուսաբանումը կշարունակվի նաեւ ընտրություններից հետո»,-ասել է նա:
Նշենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջնորդական առաքելության վերջնական զեկույցը պատրաստ կլինի երկու ամսից»:




























