Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին` Հաղթանակի օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Հարգելի Տիգրան Սուրենի,
Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնի՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ռուսաստանի եւ Հայաստանի, ինչպես նաեւ ԱՊՀ բոլոր անդամ պետությունների քաղաքացիների համար այս առանձնահատուկ օրը մենք խորը երախտագիտությամբ եւ հարգանքով ենք հիշում ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած պատերազմի մասնակիցների սխրագործությունը եւ թիկունքում մարտնչողների տոկունությունն ու արիությունը:
Համոզված եմ, որ պատերազմի տարիների փորձությունն անցած Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերությունն ապագայում եւս կամրապնդվի՝ ի շահ մեր երկու ժողովուրդների, հանուն Անդրկովկասում կայունության ու անվտանգության:
Օգտվելով առիթից` կցանկանայի սրտանց շնորհակալություն հայտնել Ձեզ համատեղ կառուցողական աշխատանքի համար, մաղթել նորանոր հաջողություններ, քաջառողջություն եւ բարեկեցություն»:




























