Մայիսի 7-ի երեկոյան եւս մեկ երկրաշարժ է  արձանագրվել վրաց-ադրբեջանական սահմանին:

4,9 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է նույն վայրում, ինչ առավոտյան, հաղորդում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը:

Նշենք, որ 5,9 մագնիտուդով առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Ադրբեջանի Զագատալսկի շրջանում` Վրաստանի հետ սահմանից 25 կմ հեռավորության վրա: Այնուհետեւ հաջորդել են մի քանի հետցնցումներ` 3,9-4,5 մագնիտուդով: