Ռուսաստանն ու Հայաստանը սերտորեն կապված են իրենց ժողովուրդներով, իսկ Մոսկվան և Երևանը միավորող ինտեգրացիոն գործընթացը նպաստում է Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ։ Այս տեսանկյունից մենք սերտորեն հյուսված ենք միմյանց, և մեր երկրում շատ հայեր են ապրում, իսկ ռուսները՝ Հայաստանում։ Մեզ միավորում է նաև շատ լավ ինտեգրացիոն գործընթաց։ Մենք համոզված ենք, որ այս ինտեգրացիոն գործընթացը, այն է՝ ԵԱՏՄ-ն, տարեկան կտրվածքով զգալի տոկոս է ապահովում Հայաստանի ՀՆԱ-ի աճին»,- նշել է նա։

Պեսկովը հավելել է, որ Մոսկվան շահագրգռված է Երևանի հետ հետագա համագործակցությամբ և շարունակելու է այն։ «Մենք շատ ընդհանուր գործեր ունենք։ Որպես Ռուսաստան՝ մենք լուրջ ներդրող ենք Հայաստանում։ Ուստի անելիքները շատ են, և հարաբերությունները կշարունակեն զարգանալ»,- նշել է նա։