Մոսկվայում 17-ամյա պատանին ողջ գիշեր ընկերոջ հետ խաղացել է համակարգչով, որից հետո մոտեցել է  11-րդ հարկի պատուհանին ու... քայլ արել:

Առավոտյան ժամը 6-ին, Սննդի կոլեջի 2-րդ կուրսի աշակերտ Եվցենի Բ.-ն, ընկերոջը ոչինչ չասելով մոտեցել է պատուհանին եւ ցած նետվել: Այս մասին ոստիկաններին պատմել է տղայի ընկերը, ով այդ պահին սենյակում է եղել:

Իրավապահների խոսքով, դիակի փորձաքննության ժամանակ կպարզվի, թե արդյոք պատանին եղե՞լ է ալկոհոլի ազդեցության տակ, թե` ոչ: