Մայիսի 6-ին Մոսկվայի կենտրոնում անցկացված ընդդիմության «Միլիոնների երթի» ժամանակ ձերբակալված ավելի քան 100 կալանավորված մասնակիցներն ստացել են զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագիր:
Նշված 100 երիտասարդներից ավելի քան 70-ը երկար ժամանակ խուսափել են զինվորական ծառայության, զորակոչի հետ կապված միջոցառումներից, ասել է Մոսկվայի զինկոմի օգնական Վալերի Աստանինը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Նրա խոսքով` ներկայումս նրանց տրվել է զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագիր` զինվորական հաշվառման հետ կապված տվյալները ճշգրտելու համար:




























