Կիեւում եւ Լվովում, այսօր` մայիսի 7-ին, միզող Ստալինի արձաններ են տեղադրել: Գաղափարի հեղինակները «Եղբայրություն» կուսակցության ներկայացուցիչներն են: «Մենք որոշեցինք այսպիսի արձաններ պատրաստել, քանի որ Եվրոպայում, Բրյուսելում կան նմանատիպ արձաններ` «Միզող տղան», որոնք Եվրոպայի խորհրդանիշն են»,-ասել է «Եղբայրության» ներկայացուցիչ Վիտալի Չյորնին: Նրա խոսքով, այսկերպ իրենք ցանկացել են ցույց տալ ուկրաինացիների վերբերմունքը Ստալինի նկատմամբ եւ այն լարվածության նկատմամբ, որը ծագում է ամեն տարի մայիսի 9-ի նախօրեին:

Լվովում միզող Ստալինի արձանը երկար չի մնացել: Ակցիայի մասնակիցներին են մոտեցել անհայտ անձինք, ովքեր ներկայացել են որպես իրավապահներ, խլել են արձանը եւ կոտրել գլուխը, հաղորդում է Корреспондент.net-ը:

Կիեւում նույնպես ոստիկանությունն արագ հեռացրել է արձանը, նշելով, որ դա խանգարում է շրջանի բնակիչների անդորրը: