Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին։
Թուրքիայի նախագահն իր ուղերձում հույս է հայտնել, թե Օլանդի ընտրվելը կնպաստի թուրք-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը։ Գյուլը, նկատի ունենալով Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, նշել է, թե հուսով է, որ Ֆրանսիայի նոր ղեկավարությունը Թուրքիայի համար զգայուն հարցերի շուրջ ուշադիր կլինի։
Նշենք, որ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, թե ընտրվելու դեպքում քայլեր է ձեռնարկելու՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին Ֆրանսիայի Սենատ բերելու համար։ Նա պնդել էր, թե Թուրքիայի՝ ԵՄ-ի անդամակցության համար Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանության իրողությունը։




























