ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Օվալաձև աշխատասենյակում շփվելով լրագրողների հետ, դրական է արտահայտվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին։

«Նա բավականին լավ է գլուխ հանում»,- ասել է Թրամփը։

«Որ կողմից էլ նայես, նա դա բավականին լավ է անում։ Նրան պետք է համարձակ անվանել. նա լավ սպառազինություն ունի, լավ մարդիկ ունի, մարտիկներ ունի»,- հավելել է նա։

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են անցյալ շաբաթ Ֆրանսիայում անցկացված G7-ի գագաթնաժողովի շրջանակում։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահը նշել էր, որ բանակցություններն անցել են «շատ լավ», և որ կողմերը մտադիր են կենտրոնանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող հակամարտության վրա։