ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած ռազմական գործողության ընթացքում ամերիկյան 500 ինքնաթիռներն օգտագործել են Իտալիայի ռազմաբազաները։ Այս մասին հաղորդում է «Fox News» հեռուստաալիքը։

«Ռյուտեն պատմել է, որ «Էպիկական ցասում» գործողության ժամանակ ամերիկյան 500 ինքնաթիռներ օգտվել են իտալական ռազմաբազաներից»,— նշված է հրապարակման մեջ։

Այսպիսով, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հերքել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի խոսքերը, ով պնդում էր, թե Իտալիան ոչ մի կերպ չի աջակցել ԱՄՆ-ին ռազմական գործողությունների հարցում։ Բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությունը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Հռոմում։ Ավելի ուշ Իտալիայի պաշտպանության նախարարությունն իր տարածած հայտարարության մեջ սխալ է անվանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պնդումները։ Գերատեսչությունից նշել են, որ երկիրը թույլատրել է միայն այն թռիչքները, որոնք լիովին համապատասխանել են երկկողմ համաձայնագրի պայմաններին։