Քաղցկեղի եւ Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի նոր միջոց կարող է լինել քլորոտոքսինը, որի մեծ քանակություն կա Leiurus quinquestriatu կարիճի թույնի մեջ:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, գիտնականները պարզել են, որ քլորոտոքսինը կարող է միանալ քաղցկեղային բջիջներին` չվնասելով առողջներին:
Եւս մեկ հետաքրքիր միացություն` լատրոտոքսին է հայտնաբերվել Սեւ այրի կոչվող սարդի թույնի մեջ: Թեեւ այդ տեսակի սարդը հազվադեպ է խայթում, բայց խայթոցը կարող է տասը րոպեի ընթացքում կաթված առաջացնել:
Հետազոտողները կարծում են, որ կարելի է «թունավորել» հենց քաղցկեղային բջիջները: Ենթադրվում է նաեւ, որ լատրոտոքսինը կարող է օգտակար լինել նաեւ Ալցհեյմերի հիվանդության դեմ:




























