Սոցիալական «Google+» ցանցը բոլոր օգտվողների համար կբացի «Hangouts On Air» («Եթերում») ֆունկցիա, որը թույլ կտա ուղիղ եթերում ցուցադրել անսահմանափակ քանակությամբ մարդկանց տեսանկարահանումներ:

Ինչպես հաղորդում է «Lenta.ru»-ն, տեսանյութերի ծառայությունը «Google+»-ում եղել է նրա գործարկման պահից,  սակայն սկզբում «տեսահանդիպմանը» կարող էր մասնակցել մինչեւ տասը մարդ:

Մշակողներն առաջրկում են «Hangouts On Air»-ն օգտագործել համացանցային  վարպետության դասերի,  համերգների, համաժողովների, «կլոր սեղանների» հեռարձակման համար:

Նոր հնարավորութունից օգտվելու համար օգտատերը պտք է «Google+»-ի ձայնագրութունը միացնի YouTube-ի աքաունտի հետ: Երբ «ուղիղ եթերը» ավարտվի, տեսաձայագրութունը կհայտնվի սոցցանցի եւ տեսահոսթինգի էջերում: