Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կազմակերպած երեկոների ժամանակ վերջինս իրեն անվայելուչ է պահել եւ «ձեռք է գցել ներկա կանանցից մի քանիսին»: Միլանում դատալսումների ժամանակ հայտարարել է վկաներից մեկը` Կլարա Դանեզեն:

Ինչպես փոխանցում է BBC Russian-ը, Դանեզեն պնդում է, որ մասնակցել է երեկոներից մեկին եւ շոկի մեջ է եղել տեսածից. Բեռլուսկոնին շոշափել է կանանցից ոմանց, իսկ վերջում նրանցից մեկն ամբողջությամբ մերկացել է:

Նշենք, որ Բեռլուսկոնին մեղադրվում է անչափահաս մարմնավաճառուհու ծառայություններից օգտվելու, ինչպես նաեւ իր նստավայրում օրգիաներ կազմակերպելու մեջ: