Թերթն անդրադառնում է Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական կարգով ՀՀԿ-ական թեկնածու առաջադրված Վիկտոր Դալլաքյանի պարտությանը:
«Հաղթանակ է տարել երիտասարդ անկուսակցական թեկնածու, «Պոպուլեքս»ՍՊԸ փաստաբանական գրասենյակի փաստաբան Էդմոն Մարուքյանը:
Վիկտոր Դալլաքյանը, ով վերջերս է անդամակցել ՀՀԿ-ին, ընտրությունների արդյունքների վերաբերյալ թերթի թղթակցի հետ զրուցել չցանկացավ:«Դուք Ձեր գործերով զբաղվեք, ինձ էլ չզանգեք»,- անտրամադիր ասաց նա:
Դալլաքյանը մեծամասնական ընտրակարգով անպարտելի էր` սկսած 1995թ.-ից: Ինչպես երեւում է` ընդդիմությունից իշխանական դաշտ անցնելը թանկ նստեց նրա վրա», արձանագրում է թերթը:




























