Թերթը գրում է, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է բոլոր ընտրատեղամասերիի արդյունքները եւ հաշվարկների արդյունքում ՕԵԿ-ը հավաքել է 5.49 տոկոս (82 հազար 690) ձայն:
«ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի ընթացքում բազմիցս հպարտացել է, թե ՕԵԿ-ն ունի 170 հազար անդամ: Ստացվում է կամ 170 հազար անդամ ունեցող կուսակցության մոտ 83 հազարն է միայն ձայն տվել սեփական կուսակցությանը, կամ էլ Արթուր Բաղդասարյանը ստում էր»,- գրում է թերթը:




























