«Լիքուդ» կուսակցության առաջնորդ, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն համաձայնության է եկել ընդդիմադիր  «Քադիմա» կուսակցության հետ` ազգային միասնության կառավարություն ստեղծելու վերաբերյալ:

Դա թույլ կտա խուսափել արտահերթ խորհրդարանական ընտրություններից, որի անհրաժեշտության մասին ավելի վաղ խոսել էր կառավարության ղեկավարը:

Համաձայնության համապատասխան` կենտրոնամետ «Քադիման» կաջակցի կառավարության քաղաքական ուղղությանը, իսկ նրա առաջնորդ Շաուլ Մոֆազը կստանա  փոխվարչապետի պաշտոնը:  Աջ կուսակցություն «Լիքուդն» իր հերթին «Քադիմայի» կողմը կանցնի հոգեւոր համալսարանների ուսանողների համար զինվորական ծառայության հետաձգման  հարցում, հայտնում է lenta.ru-ն:

Նոր կառավարություն ստեղծման մասին «Լիքուդի» եւ  «Քադիմայի» միջեւ համաձայնությունըձեռք է բերվել խորհրդարանի նիստից մի փոքր առաջ, որի ժամանակ  նա պետք է հաստատեր արտահերթ ընտրությունների ամսաթիվը:

Իսրայելական խորհրդարանի հերթական ընտրությունները պետք է տեղի ունենան 2013 թվականի կեսերին: