Ղազախստանում խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել են Ղրղըզստանի քաղաքացիներ:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 8-ի գիշերը` Ալմաթի-Եկատերինբուրգ մայրուղում:Ssang Yong մակնիշի միկրոավտոբուսը, որում գտնվել են Ղրղըզստանի քաղաքացիներ, կորցրել է կառավարումը եւ դուրս գալով հանդիպակաց գոտի` բախվել է  «Կամազին»: Միկրոավտոբուսը, որում եղել է 18 մարդ, նախատեսված է եղել 8 մարդու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Միկրոավտոբուսի վարորդը եւ նրա 14 ուղեւորները մահացել են տեղում: «Կամազի» վարորդը եւ երկու այլ ուղեւորներ տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է  ճանապարհին: