Բլոգեր Ալեքսեյ Նավալնիին եւ «Ձախ ճակատի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովին ձերբակալել են Պլեւնայի հերոսների հուշարձանի մոտից, որտեղ նրանք  «անժամկետ ժողովրդական զբոսանքներ» էին կազմակերպել:

«Մենք ՆԳՆ Խամովնիկում ենք: Ամեն ինչ լավ է: Մեզ փրկել պետք չէ», - «Թվիթերի» իր էջում գրել է Նավալնին եւ կոչ է արել Կիտայ քաղաքում մնացածներին շարունակել զբոսանքը: Նա երաշխավորել է ընտրել «հենց հիմա որեւէ բանիմաց, վճռական համակարգող, եւ որ նա կարողանա քնարի վրա նվագել», հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

 Զբոսնողները եղել են 200  մարդ: Ոստիկանները նրանց խնդրել են  լքել «Կիտայ-գորոդ» մետրոյի կայարանը, եւ ամբոխը շարժվել է դեպի Չիստիե Պրուդի: Սակայն ոստիկանությունը կանգնեցրել է, եւ ընդդիմադիրները վերադարձել են հուշարձանի մոտ:

Ակցիայի անցկացման վայրում կայանել են երեք ոստիկանական ավտոբուսներ եւ ՕՄՈՆ-ականներով մեկ ավտոբուս: 

Հիշեցնենք, որ մայիսի 6-ի երեկոյան Նավալնին եւ Ուդալցովը ձերբակալվել եւ տուգանվել էին ընդդիմադիր «Միլիոնների երթի» ժամանակ: