Վեցամյա երեխան պատահաբար ցած է ընկել  Մոսկվայի բնակելի շենքի հինգերորդ հարկի բնակարանի պատուհանից, նրան տեղափոխել են հիվանդանոց: 

Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` տղային հիվանդանոց են տեղափոխել բազմաթիվ վնասվածքներով:

Տուժած երեխայի մայրը պատմել է, որ  երեխան ստացել էր նշված վնասվածքները ընկնելով հինգերորդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից, երբ հենված է եղել պատշգամբի ապակուն, որը նրա ճնշման տակ  կոտրվել էր:
Կատարվածի հանգամանքները պարզվում են: