Ֆրանսիայի նախագահ ընտրված սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը նոր կառավարությունում վարչապետին կնշանակի մայիսի 15-ին, գրում  է AFP-ն:

Ավելի վաղ Օլանդի նախընտրական քարոզարշավի ղեկավար Պիեռ Մոսկովիսին հայտարարել էր, որ Օլանդը  առաջիկա օրերին մտադիր է զբաղվել միջազգային գործերով եւ նոր կառավարության ձեւավորման հարցով չի զբաղվի:

Գործող վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն այդ պաշտոնն զբաղեցնում է 2007թ. մայիսի  17-ին:

Նշենք, որ  սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախագահ է ընտրվել` քվեարկության երկրորդ փուլում հաղթելով գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին: ՆԳՆ-ի վերջնական տվյալներով` Օլանդը 51,62% ձայն է ստացել` ի հակակշիռ Սարկոզիի  48,38%-ի: Նախագահի լիազորությունները Սարկոզիից Օլանդին  կփոխանցվեն մայիսի 15-ին: