Մայիսի 8-ին, ժամը 05.45-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.15-ին շմոլ գազից թունավորումով Արաբկիր 21-րդ փողոցի թիվ 7 տան բնակիչ` 1982թ. ծնված Մարինե Գեւորգյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 2002թ. ծնված Անի եւ 2000թ. ծնված Լեւոն Ծառուկյանները` «Մուրացան» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, NEWS.am-ին հայտնում են ԱԻՆ-ից: