Դինոզավրերի ոչնչացման նոր տեսության հիմքում այն գաղափարն է, որ դրանք շատ նման են եղել ժամանակակից կովերին, այն առումով, որ շատ գազ են բաց թողել: Այդ մասին գրում է   Daily Telegraph-ը:

Այդկերպ,  դինոզավրերը թունավորել են մթնոլորտը մեթանի մեծ քանակությամբ:

«Մաթեմատիկական պարզ մոդելը ցույց է տալիս, որ դինոզավրերի մեջ առկա մանրէները կարող էին մեզոզոյան դարաշրջանում մոլորակի կլիմայի վրա ազդելու համար բավական չափով մեթան արտադրել: Մենք ենթադրում ենք, որ նրանք ավելի շատ մեթան են արտադրել, քան այսօրվա բնական եւ արհեստական բոլոր աղբյուրները միասին վերցրած»,- բացատրում է Լիվերփուլի Ջոն Մուրսի անվան համալսարանի պրոֆեսոր Դեյվ Ուիլքինսոնը:

Միջին դինոզավրերի քաշը եղել է 20 տոննա, նրանք բնակվել են մինչեւ մի քանի տասնյակից բաղկացած ընտանիքներով: Նրանք կարող էին մոլորակի մթնոլորտում 150 միլիոն տարի առաջ ապահովել մեթանի պարունակությունը`1-2 մասնիկ միլիոն կամ  520-ից ավելի միլիոն տոննայում: Daily Telegraph-ը մատնանշում է, որ եւս 4 մասնիկ կարող էին ապահովել անտառային հրդեհները եւ գազի հանքավայրերը: