Սուրբ աթոռում համատեղության կարգով ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը մայիսի 4-ին իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի պապ Բենեդիկտիոս XVI-ին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վատիկան այցելության շրջանակներում դեսպան Չիտեչանը հանդիպումներ է ունեցել նաեւ Արեւելյան Եկեղեցիների պերֆեկտ, կարդինալ Լեոնարդո դի Սանդրիի, պետությունների հետ կապերի քարտուղար Դոմինիկ Մամբերտիի, ներքին գործերի նախարար Անջելո Բեչուի, ինչպես նաեւ Վատիկանի պետքարտուղար, արտաքին գործերի նախարար կարդինալ Տարչիզիո Բերտոնեի,  (Tarcisio Bertone) հետ:

Հանդիպումների ընթացքում երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել, որ երկկողմ պատմական կապերը, հարուստ մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը, ինչպես նաեւ բարձր մակարդակի երկխոսությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ Աթոռի միջեւ լավ նախադրյալներ եւ ամուր հիմք են հանդիսանում համագործակցության հետագա զարգացման համար: