Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Հակոբյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Կաթնառատ) իրականացրած ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության է հանձնվել «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի նմուշը: Ըստ հետազոտության արդյունքների՝ արտադրվել է վտանգավոր սննդամթերք։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Մասնավորապես փորձաքննության ներկայացված «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի նմուշը «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է:
Անհատ ձեռնարկատիրոջը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:





























