Մեքսիկայում ուսանողները գրավել են Մորելիա քաղաքում գտնվող Միչոականի համալսարանի շենքը: Մոտ 150 ուսանողներ գրոհել են ուսումնական հաստատությունը` պահանջելով ազատ արձակել անկարգություններին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված իրենց ընկերներին:
Ներսում բարիկադավորված երիտասարդները փակել են դռները շղթաներով եւ ոչ ոքի ներս չեն թողնում: Նրանք պահանջում են ազատել 10 ուսանողների, որոնց մեղադրում են ապրիլի վերջին երիտասարդական փողոցային անկարգությունների կազմակերպման մեջ:
Խռովության ժամանակ ուսանողները փակել են մի քանի փողոցներ, գրավել մեքենաներ, որոնցից երկուսն այրել են:
Ոստիկանների հետ բախումների արդյունքում վիրավորվել է 7 ուսանող եւ 14 իրավապահ: Ռեկտորը փորձում է բանակցել ուսանողների հետ, սակայն ապարդյուն:


























