Պետդումայի երկու խմբակցություններ հրաժարվել են աջակցել Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդւեդեւի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում: Հիշեցնենք, որ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն առաջադրել է նրա թեկնածությունը Պետդումայի քվեարկությանը, եւ այդ հարցով նիստը տեղի կունենա այսօր` մայիսի 8-ին, ժամը 15.00-ին:

Դ. Մեդվեդեւի դեմ են հանդես եկել ոչ միայն ընդդիմության ակցիաներում մասնակցած Իլյա Պոնոմարյովը եւ Դմիտրի Գուդկովը, այլեւ «էսեռների» առաջնորդ Սերգեյ Միրոնովը: Արդյունքում համարյա բոլոր էսեռները «դեմ» են արտահայտվել քվեարկությանը, 5 մարդ ձեռնպահ է մնացել:

ՌԴԿԿ-ի` Դ. Մեդւեդեւի թեկնածությունը չաջակցելու որոշման մասին հայտարարել է կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը: Նախկին նախագահի հետ հանդիպումից հետո նա հայտարարել էր, որ երկրին անհրաժեշտ է զարգացման ուղղության փոփոխություն, իսկ այժմյան ուղին նա անվանել էր «օլիգարխյան»:

Մինչդեռ, ինչպես նշում է rbc-ն, նախօրեին Դ. Մեդվեդեւի թեկնածության աջակցությամբ հանդես են եկել «Եդինայա Ռոսիան» եւ ՌԼԴԿ-ն, եւ նրանց ձայները բավական են կառավարության նոր ղեկավարի հաստատման համար: