Մոսկվայում ձերբակալվել են կին եւ տղամարդ, որոնք փորձել են նորածին երեխա վաճառել:
Ղրղըզստանի 27-ամյա քաղաքացուհին եւ նրա 23-ամյա ծանոթը Տաջիկստանից, երկուսն էլ գործազուրկ, փորձել են 150 հազար ռուբլիով վաճառել իրենց երեք օրական աղջկան, հայտնում է «Վ Մոսկվե» կայքը:
Գործարքը նշանակված է եղել «Աշխաբադ» կինոթատրոնի մոտ` Չերտանովսկի փողոցում: Որպես գնորդներ հանդես են եկել ոստիկանության աշխատակիցները: «Ծնողները» ձերբակալված են, երեխան հիվանդանոց է տեղափոխվել: Ավելի ուշ երեխան կհանձնվի որդեգրման:



























