«Ինտերպոլն» Իրաքի վտարանդի նախկին նախագահ Թարիկ ալ-Քաշիմիի կալանավորման թույլտվություն է տվել, ով այժմ թաքնվում է Թուրքիայում:
«Ինտերպոլի» հայտարարության համաձայն, Թարիկ ալ-Քաշիմիի որոնման ծանուցումը տրված է «կարմիր անկյունակով», ինչը նշանակում է, որ որոնվող անձը կասկածվում է ծանր հանցագործության կատարմանն առնչություն ունենալու մեջ, եւ կազմակերպության անդամ-երկրները կարող են ձեռնարկել ցանկացած համապատասխան գործողություններ իրենց օրենսդրության սահմաններում նշված անձի կալանքի կամ ձերբակալման համար:
Կալանքի թույլտվությունն ալ-Քաշիմիի համար տրված է իրաքյան իշխանությունների հարցման հիման վրա: Մայիսի 3-ին Բաղդադաում սկսվել է նախկին նախագահի հանդեպ հեռակա դատավարությունը: Ալ-Քաշիմին եւ նրա անձնական թիկնազորի անդամները մեղադրվում են տերորիստական գործունեության մեջ:



























