Իրանական Խուզեստան նահանգի Շութշեր քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ըստ որոշ տվյալների` քաղաքում մի շարք պայթյուններ են որոտացել:

Ինչպես FARS-ին  հղում անելով հայտնում է  «ՌԻԱ Նովոստին», թաղամաս, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, հրշեջների եւ փրկարարների  խմբեր են ուղարկվել: 

Պատահարի պատճառները պարզվում են: Հնարավոր զոհերի, տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:

Խուզեստան նահանգը հարում է  Պարսից ծոցի հյուսիսային եզրին եւ հարուստ է օգտակար հանածոներով ու ջրային պաշարներով: