Ուկրաինան հրաժարվեց Յալթայում մայիսի կեսերին անցկացվելիք Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայի երկրների ղեկավարների գագաթաժողովից: Ինչպես բացատրում է «Ուկրաինսկիե նովոստի» թերթը, հանդիպումը վերջնականապես չեղյալ չի համարվել, այլ հետաձգվել է անորոշ ժամանակով:
«Եվրոպական պետությունների մի շարք ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու անկարողության հետ կապված, Ուկրաինան նպատակահարմար է համարում հետաձգել այն եւ անցկացնել ավելի ուշ ժամանակահատվածում», - «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ալեքսանդրա Դիկուսարովան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք եվրոպական պետությունների առաջնորդներ հրաժարվել էին մասնակցել գագաթաժողովին, այսպիսով հայտնելով իրենց բողոքն ընդդեմ ուկրաինական իշխանությունների հետապնդմանը Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ:



























